211652_close_icon
views-count1822 դիտում article-date 11:44 03-02-2015

Նավթի գինը բարձրանում է նավթարդյունահանման ծավալների կրճատման սպասելիքների ֆոնին

Նավթի համաշխարհային գները բարձրանում են այն ժամանակ, երբ նավթարդյունահանողներն ակնկալում են նավթարդյունահանման ծավալների զգալի կրճատում: Այսպես, այսօր առավոտյան Մոեսկվայի ժամանակով ժամը 06:51-ի դրությամբ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,42%-ով՝ հասնելով 54,98 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթինը՝ 0,69%-ով՝ հասնելով մինչև 49,91 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Ներդրողները հույս ունեն, որ նավթի համաշխարհային գների շարունակական անկումը կբերի նավթարդյունահանման ծավալների զգալի կրճատման և շուկայում նրա գերավելցուկի նվազմանը: Միևնույն ժամանակ նախօրեին ՕՊԵՔ-ում (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) չեն բացառել, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 30-35 դոլարի նշագիծը, ինչը կապված է ձմռան ավարտի և սեզոնային ցածր պահանջարկի, ինչպես նաև նավթի հումքի պաշարների ավելացման հետ:

Նմանատիպ նյութեր