Նավթը թանկանում է ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների կրճատման սպասման ֆոնին
Համաշխարհային նավթի գները բարձրանում են Միացյալ Նահագներում նավթի արդյունահանման ծավալների կրճատման սպասման ֆոնին:
Այսպես, այսօր առավոտյան Brent նավթի հյուսիսծովյան խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արեժքը բարձրացել է 0.96%-ով և կազմել 58,99 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արեժքը բարձրացել է 0,49%-ով՝ կազմելով 53,55 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նախօրեին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվության վարչությունը հայտարարեց, որ թերթաքարային նավթի արդյունահանումը երկրի խոշորագույն նավթահանքերում լլրճատվի օրական 56,000 բարելով: