1942 դիտում
10:56 03-02-2015
Ռուսական ռազմակայանի ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ. Դ. Շահնազարյան. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ զրուցել է ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի հետ, ով անդրադառնալով Գյումրիի սպանդի դեպքին, նշել է, որ Գյումրիում կատարված սպանության զուտ իրավական կողմը եթե դիտարկենք, ապա պետք է արձանագրենք, որ առաջինը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Ռուսաստանն իրավասու չէ դատավարություն անցկացնել: Որևէ դատավարություն կլինի բացարձակապես անօրինական: Երկրորդ. Ռուսաստանն իրավասու չէ վարել Գյումրիի սպանությունների գործով նախաքննությունը՝ նույն պատճառով, և երրորդ՝ քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվությունների, Պերմյակովի նկատմամբ Հայաստան-Թուրքիա պետական սահմանը խախտելու փորձ անելու մեղադրանք չի ներկայացվել, ապա նրա ձերբակալությունը ռուս սահմանապահների կողմից եղել է անօրինական, որովհետև ռուս սահմանապահներն իրավունք ունեն ձերբակալել միայն նման փորձի դեպքում:
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է օրինական նախաքննություն, հետագայում դատավարություն անցկացնել, սակայն զորամասը զինված և անօրինական լքելու մեղադրանքով ընդամենը:
Նա նաև նշել է, որ ներկայումս Ռուսաստանի հատուկ ծառայություններն են տիրապետում նախաքննության բոլոր լծակներին և կբեմադրեն ինչ-որ իրենց հարմար կլինի: Բայց ավելի քան վստահ է, որ հետագայում, երբ Ռուսաստանում փոխվի քաղաքական իրավիճակը, ինչն անխուսափելի է, Հայաստանը հնարավորություն կունենա նորից նախաքննություն անցկացնելու:
Շահնազարյանը հավելել է, ռուսական ռազմակայանի ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ, ըստ էության նպաստելով, հանցագործության կոծկմանը, և խոչընդոտում է ՀՀ իրավապահների կողմից արդարադատության իրականացմանը: Այս առումով կարելի է մեղադրանք առաջադրել նաև հրամանատարությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2074 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1540 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»