211652_close_icon
views-count2630 դիտում article-date 14:20 05-02-2016

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը. ինչո՞ւ են Պերմյակովին ձերբակալած սպայի՝ հայկական եւ ռուսական կողմերին տված ցուցմունքները տարբերվում

Գյումրում ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանության [/url]գործով դատական նիստը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 16 վկաներ են դատակոչվել: Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը վկայության ընթացքում նկարագրեց, թե ինչպես են ձերբակալել Վալերի Պերմյակովին, ինչից հետո Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նկատեց, որ հայկական եւ ռուսական կողմերին տված ցուցմունքներում տարբերություն կա: Վկան դա պայմանավորեց տրված հարցերի բովանդակությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր