211652_close_icon
views-count1087 դիտում article-date 10:33 03-02-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 30-ից փետրվարի 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 16, յուրացման 3 և խուլիգանության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 24-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր