211652_close_icon
views-count2740 դիտում article-date 17:14 01-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 31-ից փետրվարի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 11, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր