826 դիտում
15:29 03-02-2015
Եվրամիության հետ ՏԿԱԻ նախարարության համագործակցությունը շարունակվում է
Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանն ընդունել է ԵՄ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» ծրագրի (PPRD East) թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստիին: Նրան ուղեկցում էին ծրագրի համակարգող Կարինե Թասլակյանը և քաղաքացիական պաշտպանության հարցերով փորձագետ Մայքլ Էլմքուիսթը:
Ողջույնի խոսքում Ս. Ազարյանն ընդծեց, որ համագործակցության 1-ին փուլում ձևավորվել են շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ, ինչը հույս է տալիս, որ փոխգործակցությունը նույն կերպ էլ շարունակվելու է:
Հանդիպմանը ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստիին մանրամասն ներկայացրեց 2-րդ փուլի 4 տարիների ընթացքում նախատեսված միջոցառումներն ու փոփոխությունները: Աշխատանքային պլանն արդեն պատրաստ է, սակայն ծրագրի պատասխանատուները պատրաստ են անհրաժեշտության դեպքում լրացումներ անել` հիմնվելով մասնակից երկրների կարիքների ու առաջարկությունների վրա:
«Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» ծրագրով աշխատանքներն իրականացվելու են հիմնականում մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման ուղղություններով, կկազմակերպվեն բազմաթիվ գործնական վարժանքներ: Միաժամանակ կշարունակվեն նաև աշխատանքները Ռիսկերի էլեկտրոնային ատլասի գործարկման և հանրային իրազեկման ուղղությամբ:
Ծրագրի 2-րդ փուլի փոփոխություններից է երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը հնարավորություն կտա նրանց ավելի լավ ծանոթանալ ոլորտի խնդիրներին և օգտակար լինել զանազան իրավական ակտերի մշակման ու առաջխաղացման հարցերում:
ՓԾ տնօրենն օտարերկրյա գործընկերներին հավաստեց, որ հայկական կողմը կանի ամեն հնարավորը` ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար:
Ս. Անագնոստին իր հերթին վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է ծրագրի մասնակից երկրիների շարքում դառնալ առաջատար և դրական օրինակ ծառայել մյուսների համար:
ԵՄ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» ծրագրում, Հայաստանից բացի, ընդգրկված են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
22:59 09-02-2015
Շարունակվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՏԿԱԻ նախարարության համագործակցությունը
1038 դիտում
11:15 09-12-2015
Կընդլայնվի համագործակցությունը ՏԿԱԻ նախարարության և Շվեդիայի միջև
908 դիտում
15:31 21-04-2015
Շարունակվում է Եվրամիության հետ համագործակցությունը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»