211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:59 09-02-2015

Շարունակվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՏԿԱԻ նախարարության համագործակցությունը

Փետրվարի 6-ին Շիրակի մարզպետարանում հուշագիր ստորագրվեց ՀՀ Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՏԿԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական ծառայության և ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմ, Ազատան, Առափի, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն, Մեծ Մանթաշ, Սառնարղբյուր, Շիրակավան գյուղական համայքների միջև: Հուշագրի համաձայն` ՀՀ Շիրակի մարզպետարանը պարտավորվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Համայնքային կամավորական արձագանքման թիմերին ընդգրկել արտակարգ իրավիճակների արձագանքման մարզային պլանում, որտեղ հստակ ընդգծված կլինեն Հայկական Կարմիր խաչի ընկերության և Համայնքային կամավորական արձագանքման թիմերի դերը և պատասխանատվության շրջանակները: ՀԿԽԸ-ն ընդգրկված կլինի նաև ՀՀ Շիրակի մարզային ԱԻ հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման ՀՀ Շիրակի մարզային թիմի կազմերում: Շիրակի մարզեպտարանը կօժանդակի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նաև որպես ԱԻ ոլորտում մարդասիրական առաքելություն իրականացնող առաջատար դերակատարի, որն ունի տեղական և միջազգային համապատասխան արձագանքման կարողություններ` իր մարդասիրական առաքելության և աղետներին արձագանքման գործողություններում ներգրավված Հայկական Կարմիր խաչի ընկերության ուժերի աշխատանքների իրականացման հարցում և այլն:

Նմանատիպ նյութեր