1092 դիտում
20:19 03-02-2015
Եղիսաբեթ 2-րդը այլեւս շուն չի պահի
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը այլեւս իր սիրելի կորգի ցեղատեսակի շուն չի պահի, հաղորդում է The Daily Express –ը: Ստացված տվյալների համաձայն՝ թագուհին վախենում է սայթաքել այդ կենդանիների պատճառով եւ լուրջ վնասվածքներ ստանալ:
Բացի այդ, ավելի վաղ թագուհին հրաժարվել էր նորֆոլք-թերյեր ցեղատեսակի շների երկու ձագից, որոնց նրան էր նվիրել իր թոռնուհի Բեաթրիս արքայադուստրը:
Ինչպես հայտնեց բարձրաստիճան պալատականներից մեկը, թագուհին վախենում է իր ոտքերի մոտ շների կուտակումից: Աղբյուրը հավելում է նաեւ, որ Եղիսաբեթ 2-րդը վախենում է սայթաքել եւ կոտրել ձեռքը կամ ոտքը, ինչի հետեւանքով էլ տեւական ժամանակով չի կարողանա կատարել իր պարտականությունները: «Ի վերջո, նա 88 տարեկան է, եւ այպես ասած երիտասարդ չէ», - մեջբերում է պալատականի խոսքերը Gazeta-ն:
Այժմ թագուհին ընդամենը երկու կորգի է պահում, այնինչ նախկինում Եղիսաբեթ 2-րդը միաժամանակ ութ շուն էր պահում, հիշեցնում է թերթը:
Նմանատիպ նյութեր
15337 դիտում
22:48 15-04-2017
«Ելք»-ը կրկին առաջինն է քվեաթերթիկում, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3-րդը՝ ՀՀԿ-ն․ ԿԸՀ
12459 դիտում
23:09 12-05-2017
Վրաստանը խոսքի ազատության մակարդակով 64-րդն է աշխարհում, Հայաստանը 79-րդը, Ադրբեջանը՝ 162-րդը
3078 դիտում
11:44 26-12-2020
Ամենամութ գիշերում անգամ նոր լուսաբացի հույս կա․ Եղիսաբեթ 2-րդը հանդես է եկել Սուրբծննդյան ուղերձով
Այս բաժնից
1186 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
1996 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին