211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:28 03-02-2015

5 քաղաքացիներ աշխատանքի ընդունվելու խնդրով դիմել են Գեղարքունիքի մարզպետին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց 19 քաղաքացու ընդունելություն: 5 քաղաքացի մարզպետին դիմել են աշխատանքի ընդունվելու, 3 քաղաքացի՝ բուժման, 3 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի վերականգնման, 4 քաղաքացի՝ դրամական օգնության , 3 քաղաքացի՝ բնականարանի նորոգման եւ 1 քաղաքացի՝ հողի կարգի փոփոխության խնդիրներով: Քաղաքացիների մի մասի խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր