1640 դիտում
09:16 04-02-2015
Կան հարցեր, որոնք մի «պենալով» չես լուծի. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Կան հարցեր, որոնք պահանջում են պարզ լուծումներ կամ, ինչպես երեկ պատկերավոր ներկայացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 11–մետրանոց հարված, ոչ թե բարդ բազմաքայլ կոմբինացիաներ: «Շրջանառության մասին» հարկի դեպքում (ինչի մասին խոսում էր պատգամավորը) դա իսկապես այդպես է. փոքր և միջին բիզնեսի պարագայում բավարար է վերահսկել շրջանառությունը, ոչ թե ծախսերը՝ դա դասագրքային ճշմարտություն է: Բացի այդ, հենց որ դուք հարկային տեսուչին ևս մի առիթ եք տալիս մտնելու մարդկանց կրպակը, դա անխուսափելիորեն կբերի նրան, որ տեսուչը կհայտնաբերի որևէ ստորակետի սխալ («բա հո իզուր չե՞մ հելե-հասե ստե»), իսկ դրանից հետո նա կամ կտուգանի, կամ էլ՝ չտուգանելու դիմաց կաշառք կպահանջի: Պետք չէ իրենց գլուխը պահող մարդկանց հավելյալ սթրեսի մեջ գցել:
Հարցեր կան, որոնք մի «պենալով» չես լուծի: Մենք չենք կարող մեկ հրամանագրով կամ օրենքով խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ կաղ կարգավորել մեր հարաբերությունը Թուրքիայի հետ: Նրանք, ովքեր ասում են, որ դա հնարավոր է, նման են այն հեքիմներին, որոնք պնդում են, թե կարելի է սիսեռով քաղցկեղ բուժել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ