Նյու-Յորքում վթար է եղել. կան զոհեր
ԱՄՆ Նյու-Յորքի հյուսիսային շրջանում գնացքը բախվել է ավտոմեքենային, ինչի արդյունքում 7 մարդ է զովել, 12-ը ստացել են վնասվածքներ:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ գնացքը բախումից հետո մեքենան մոտ 10 մետր հեռու է շպրտել:
Բախումից հետո հրդեհ է բռնկվել և տարածվել գնացքի մի վագոնի վրա:
Ըստ նախնական տվյալների, գնացքում մոտ 700 ուղևոր է եղել:
Վթարի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: