211652_close_icon
views-count52553 դիտում article-date 17:36 04-02-2015

«Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանը դատարան բերվեց ձեռնաշղթայված. նրան ուղեկցում էին դիմակավորված օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված էր: Նրան ուղեկցում էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Այս պահին նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց դռփնակ դատական նիստը: Քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: *** 21:35 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Ա. Վարդանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Հակոբյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր