211652_close_icon
views-count1652 դիտում article-date 10:24 05-02-2015

Իրավապահ համակարգում շատերը դեմ են համաներմանը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են և չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը: Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, և բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։ Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնագետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել և այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում և բերել անցանկալի հետևանքների: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր