211652_close_icon
views-count4292 դիտում article-date 11:48 05-02-2015

Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ուդո Լատտեկը

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը՝ Ուդո Լատտեկը, գրում է Guardian-ը: Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Լատտեկի շնորհիվ մյունխենյան «Բավարիան», «Բորուսիան», «Բարսելոնան» դարձել են եվրոպական ֆուտբոլի տիտղոսակիրներ: Բունդեսլիգայում նա նվաճել է չեմպիոնական 8 տիտղոս՝ 6-ը՝ «Բավարիայի» և 2-ը՝ «Բորուսիայի» հետ: Լատտեկը «Բավարիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 1970 թվականին, երբ ուներ ընդամենը ԳԴՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի 5 տարվա փորձ: Շուտով նրա շնոհիվ ակումբը դառնում է Գերմանիայի եռակի չեմպիոն, ձեռք է բերում Ազգային գավաթը և դառնում 1975թ-ի Եվրոպայի չեմպիոնի գավաթակիրը: «Բորուսիա»-ի հետ 4 տարվա ընթացքում 2 անգամ դարձել է Գերմանիաի չեմպիոն և ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի գավաթը: 1981 թ-ին նա մարզել է «Բարսելոնայի» խաղացողներին, որը ձեռք է բերել Իսպանիայի գավաթը և դարձել Գավաթակիրների գավաթի հաղթող: 2 տարի անց Լատտեկը վերադառնում է «Բավարիա» և 4 տարվա ընթացքում թիմը 2 անգամ դառնում է չեմպիոնի, ևս 2 անգամ դառնում Գերմանիայի գավաթակիր: Վերջին թիմը, որը մարզել է Լատտեկը, եղել է «Բորուսիան»՝ 2000 թ-ին:

Նմանատիպ նյութեր