211652_close_icon
views-count2872 դիտում article-date 18:45 15-08-2021

Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլլերը

Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է 75 տարեկան հասակում: Դեռևս 2015 թվականին Մյուլլերի մոտ հայտնաբերվել էր ալցհայմերի հիվանդություն:

Գերդ Մյուլլերը ծնվել էր 1945 թվականին: Նա ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն հավաքականի կազմում: Հարձակվողն ակումբային կարիերան սկսել է 1963 թվականից, որի ընթացքում հանդես է եկել «Նյուրլիգեն»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: 1992-2014 թվականները մարզել է «Բավարիա»-ի երկրորդ թիմը: Նա 1970 թվականին արժանացել է Ոսկե գնդակի: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր