211652_close_icon
views-count1238 դիտում article-date 16:47 05-02-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

Օրերս ոստիկանության Վարդենիսի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի աղբանոց չհասած` ցուցանակի մոտ, ռազմամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Վարդենիս-Սոթք ճանապարհի 1.3 կմ հատվածում` «Վարդենիս» ցուցանակի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 165 փամփուշտով և ինքնաձիգի 2 դատարկ պահունակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր