Բարեկենդանը կտոնեն Երևանի բոլոր համայնքներում
ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպեց Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժինների ղեկավարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բուն Բարեկենդանի տոնի կապակցությամբ ԱՀԹ երիտասարդների կողմից կազմակերպվող մեծ շքերթի և Կասկադ համալիրում կայանալիք ազգային տոնախմբության միասնական մասնակցության հարցերը:
Ողջունելով ներկաներին՝ Տեր հայրն իր գոհունակությունը հայտնեց պատասխանատուներին բարեկենդանյան միջոցառումներն իրենց համայքներում իրականացնելու համար:
Որոշվեց, որ այս տարի ևս մինչև փետրվարի 15-ը՝ Բուն Բարեկենդանը, բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ, իսկ տոնի օրը համայնքներն իրենց պարի, երգի, դհոլահարների խմբերով կմիանան մեծ միջոցառմանը:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: