38147 դիտում
10:22 06-02-2015
«Գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդը՝ Երևանում ավտոմեքենաների «ջարդի» հեղինակ. կա վիրավոր. ոստիկանությունը փնտրում է խորհրդավոր վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Mercedes մակնիշի 95 FF 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է մայթեզրին կայանված «Սեմաֆոր» տաքսի ծառայությանը պատկանող Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Անդրանիկ Վարդանյանի կողմից շահագործվող BYD մակնիշի 35 VU 462 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ, 64-ամյա Արման Հովսեփյանին պատկանող Mercedes մակնիշի Օ 926 CT 151 համարանիշի մեքենային, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է Ա. Հովսեփյանին պատկանող մայթեզրին կայանված Toyota 93 CC 333 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով BYD մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ա. Վարդանյանը ստացել է մարմնական վնավածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Mercedes մակնիշի 95 FF 555-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով վթարի վայրում, հեռացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ խորհրդավոր վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մեքենան հաշվառված է Երևան քաղաքի Կոմիտասի 45/1 շենքի բնակիչ, 35-ամյա Վահագն Յազմաչյանի անվամբ:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ GL մակնիշի 95FF555 պետհամարանիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.000.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի O926CT151 պետհամարանիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA CAMRY մակնիշի 93CC333 պետհամարանիշի մեքենայինը՝ 150.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ GL մակնիշի 95FF555 պետհամարանիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 260.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի O926CT151 պետհամարանիշի մեքենայինը՝ 206.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA CAMRY մակնիշի 93CC333 պետհամարանիշի մեքենայինը՝120.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+