211652_close_icon
views-count3771 դիտում article-date 16:53 06-02-2015

Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Վարդանին հանձնվել է «Մովսես Խորենացի» մեդալ

Փետրվարի 4-ին Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության նորընտիր կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Իրանում ՀՀ դեսպանություն: Վարչության անդամների հետ հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսեց կազմակերպության գործունեության մասին և բարձր գնահատեց վերջինիս ծավալած աշխատանքները: Կազմակերպության նորընտիր վարչության նախագահ Գևորգ Վարդանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության հովանու ներքո իրականացվող աշխատանքները, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հանդիպման վերջում դեսպան Առաքելյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անկախության տոնի առթիվ շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը և պատվոգիրը հանձնեց Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Վարդանին:

Նմանատիպ նյութեր