211652_close_icon
views-count3755 դիտում article-date 19:53 09-08-2017

Թեհրանի Հայոց թեմի կողմից միջոցառում՝ է կազմակերպվել՝ նվիրված Իրանում լրագրողի օրվան

Օգոստոսի 8-ին Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ: Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպեցին համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ ունեցան Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը, ովքեր ներկայացրեցին իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը: Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ընթերցեց Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ դեսպան Արտաշես Թումանյանի շնորհավորական ուղերձը: Դեսպանի խոսքում մասնավորապես ասվում էր. «Թեհրանում ՀՀ դեսպանության գործունեության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում իրանական լրագրողական համայնքի հետ համագործակցությունը: Մենք այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ իրանական լրատվամիջոցների հետ ձևավորվել են սերտ գործընկերային հարաբարություններ: Դեսպանությունը գործնական քայլեր է իրականացնում հայ և իրանցի լրագրողների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Մենք իրանցի գործընկերների հետ կիսում ենք այն ընդհանուր գաղափարը, որը պետք է ավելի ճանաչելի դարձնենք Հայաստանը Իրանի ժողովրդի համար, և հակառակը, ինչի կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քայլեր»:

Նմանատիպ նյութեր