Մեկնարկել է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, իսկ պատգամավորները կատակելով ասում էին. «Վարդանին ու Գուրգենին նարդին է պակասում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մեկնարկել է Ագզային ժողովի աշնանային նստաշրջանը, և նիստերի դահլիճ էին ժամանում պատգամավորները։ Իսկ մինչ այդ դրսում՝ խորհրդարանի մուտքի մոտ, բողոքի ակցիա էին անում մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին ու «Սասնա ծռեր»-ի անդամներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դահլիճում պատգամավորները մինչ նիստը սկսելը իրար հետ ողջագուրվում, «ջան-ջիգյար էին անում»՝ հարցնելով միմյանց հալ ու քեֆ, իսկ, երբ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Գուրգեն Արսենյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ անհարմար դիրք բռնեցին ու սկսեցին քննարկել «ինչ-որ կարևորագույն խնդիր», մի քանի պատգամավորներ կատակելով ասում էին. «Վարդանին ու Գուրգենին նարդի է պակասում»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի