4010 դիտում
08:29 12-12-2015
Քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը. դե էժանացրեք. «ՀԺ»
2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված, հիշեցնում է «Հայկական ժամանակ» թերթը ու եզրակացնում.
«Այսինքն եթե Օրենբուրգում գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայնքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը:
Այսինքն եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 թ. արժեր 3200 ռուբլի և դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն, 50 դոլար է:
Ըստ համաձայնագրում առկա բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ն ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար:
ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետագային, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»:
Նմանատիպ նյութեր
3195 դիտում
08:32 29-07-2015
Ռուսական ռուբլին սկսել է կտրուկ արժեզրկվել. «Ժողովուրդ»
2712 դիտում
07:46 07-02-2015
ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում` 20-50%-ով. ՀԺ
2218 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը