1314 դիտում
15:56 07-02-2015
Սկսվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլը
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվող պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունների և կարգի մեջ օրերս ՀՀ կառավարությունը կատարել է փոփոխություններ, որը վերաբերում է ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացին:
Արդյունքում` ընդլայնվել է ծրագրից օգտվող պետական կազմակերպությունների ցանկը: Այժմ որպես ծրագրի շահառու կարող են դիտարկվել ՀՀ կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:
Փոփոխություն է կատարվել նաև պետության և կառուցապատողի միջև կնքվող բնակելի և ավտոկայանատեղի նշանակության տարածքների առքուվաճառքի նախնական պայմանագրում. բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է 310 000 դրամ, ավտոկայանատեղի համար՝ 1950000 դրամ`՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Նշենք, որ առկա է առնվազն 117 բնակարան և 117 ավտոկայանատեղ:
Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով:
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
1227 դիտում
14:05 07-02-2014
Կառավարությունը նախաձեռնել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիր
5945 դիտում
16:44 23-05-2021
Սկսվում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար