211652_close_icon
views-count1227 դիտում article-date 14:05 07-02-2014

Կառավարությունը նախաձեռնել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է միջնորդային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակը ծրագրի իրականացման համար վստահելի գործընկեր` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ և (կամ) անձանց խումբ, հայտնաբերելն է: Ծրագրին կարող են մասնակցել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անձանց խումբ), որոնք Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում ունեն բազմաբնակարան բնակելի շենքի կամ շենքերի կառուցման համար` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամաս (որը չպետք է գրավադրված կամ այլ պարտավորությամբ ծանրաբեռնված լինի) և, որոնք ցանկանում են սույն հայտարարությամբ ներկայացված պայմաններին համապատասխան իրականացնել բազմաբնակարան շենքի (շենքեր) կառուցում, որի (որոնց) բնակարանների ընդհանուր թվից 90 տոկոսի պահանջարկը ձևավորվելու է ծրագրում ընդգրկված պետական ծառայողների կողմից (երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից): Կից ներկայացվող [url=http://gov.am/u_files/file/presentations/Cragir.pdf]փաստաթղթում [/url]կարող եք ծանոթանալ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքին (երին) ներկայացվող պահանջներին:

Նմանատիպ նյութեր