941 դիտում
20:04 07-02-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարին
Փետրվարի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին։
Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:
Եգիպտոսի արտգործնախարարը բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը և ներդրումը՝ իր երկրի զարգացման և բարգավաճման գործում։
Սամեհ Շուկրին ներկայացրեց Եգիպտոսի իշխանությունների՝ երկրում կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության քայլերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սամեհ Շուկրիին հրավիրեց այցելել Հայաստան։
Նմանատիպ նյութեր
783 դիտում
20:31 30-11-2014
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի վարչապետին
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ