211652_close_icon
views-count3567 դիտում article-date 18:42 09-02-2015

Մոսկվայի գետերից մեկը նարնջագույն է դարձել

Մոսկվայում Լիխոբորկա գետը «փոխել» է բնական գույնը՝ դառնալով նարնջագույն: Նույնպիսի գունավորում են ստացել գետից սնվող մի քանի ջրամբարներ: Անհանգստացած բնակիչները հրավիրել են բնապահպանների: Վերջիններս նշել են, որ գետը սկզբնավորվում է քաղաքային աղբանոցի հարեւանությամբ եւ անցնում մի քանի արտադրամասերի տարածքով, եւ ամենայն հավանականությամբ՝ այն աղտոտվել է թափոններից: Մինչդեռ պատկան մարմինների մասնագետները հանգստացրել են քաղաքացիներին՝ նշելով, որ գետի էկոլոգիական վիճակը նորմայի սահմաններում է:

Նմանատիպ նյութեր