211652_close_icon
views-count1147 դիտում article-date 09:42 10-02-2015

Սահմանադրությունն է պատճառը, որ իրավիճակն այսպիսին է. Արծվիկ Մինասյան. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին՝ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ հենց Սահմանադրությունն է պատճառը, որ իրավիճակն այսպիսին է, որովհետև Հայաստանում վխտում են զինված, անօրինական խմբավորումները, եւ դրանց դեմ պայքարը կարելի է միայն սահմանադրական փոփոխություններով: Ըստ թերթի՝ երկրում ինչ լինում է նրանք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք: Կարծես թե գործող Սահմանադրությամբ ապօրինի զինված բանդաներին թույլատրվում է մարդ ծեծել, իսկ ոստիկանությանը խստիվ արգելվում է պայքարել այդ բանդաների դեմ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր