1978 դիտում
14:56 10-02-2015
Էրզրումի հայերի բռնագաղթը՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
Լուսանկարում դեպի Միջագետք Էրզրումի հայերի բռնագաղթի մի դրվագ է արձանագրված Սուշեհիր գյուղաքաղաքի մոտ: Լուսանկարիչը ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանն է (1881-1956 թթ.): Գերմանական կառավարության հանձնարարականով նա 1914 թվականից սկսած մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը Էրզրումում կազմակերպում է թուրքական լեռնահրաձգային զորամասեր, միաժամանակ գերմանական Գլխավոր շտաբի համար քարտեզագրում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունները: Ճամփորդելով և հավաքչական աշխատանքներ կատարելով Արևմտյան Հայաստանի տարածքում` նրան հաջողվում է լուսանկարել հայերի բռնագաղթի տեսարանները:
Ուշագրավ է, որ Վ. Փիչմանի լուսանկարներում բռնագաղթյալների շարքերում տղամարդիկ չեն երևում. միայն կանայք են երեխաների հետ: Հայ տղամարդկանց մեծ մասն այդ ընթացքում արդեն սպանվել էր:
Էրզրումի նահանգի հայ բնակչության բռնի տեղահանությունն սկսվեց 1915 թ. հուլիսի սկզբներին: Պատմական աղբյուրները և վերապրողների վկայությունները փաստում են Էրզրումի հայության դաժան ճակատագրի մասին. Կարին (Էրզրում) քաղաքից և շրջակա գյուղերից շուրջ 35-40 հազար հայ տեղահանվեց Դերջան, Երզնկա, Սեբաստիա (Սվազ), ընդհուպ` Դեր Զորի անապատ, որոնցից շատ քչերը կարողացան փրկվել:
Բռնագաղթյալ հայերի շարասյունը կոտորվեց դեռևս գաղթի ճանապարհին. տղամարդիկ գնդակահարվում, կացնահարվում էին խմբերով, կանայք բռնաբարվում էին ու սպանվում կամ մեռնում էին ճանապարհին տարաբնույթ հիվանդություններից, ծարավից, հյուծախտից, իսկ մենակ ու անօգնական մնացած երեխաներն ու տկարները անխուսափելիորեն դատապարտվում էին մահվան:
«Հայ կանանց, երեխաներին, ծերերին սպանում էին այրելով ու թրատելով, խեղդում էին գետերում, գնդակահարում խմբերով, ժայռերից գլորում էին խոր վիհերը: Սովալլուկ ու ցրտահարված մարդկանց մահվան էին դատապարտում` դաժան կտտանքների ենթարկելով:
Հազարավոր գաղթական հայեր մեռնում էին ճանապարհին և գաղթակայաններում համաճարակներից. Էրզրումի և Բասենի հարթավայրերի բնակիչները` կանայք, երեխաներ ու ծերեր, տեղահանվել էին իրենց գյուղերից և հարկադրաբար պիտի հասնեին Միջագետք»:
Մաքս Էրվին ֆոն Շոյբներ-Ռիխտեր
Էրզրումում Գերմանիայի փոխհյուպատոսը 1915 թվականին
Լուսանկարի աղբյուրը` Բնության պատմության թանգարան, Վիեննա, Ավստրիա
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից:
Սկզբնաղբյուրը՝ [url=http://www.genocide-museum.am/arm/09.02.2015-100photos.php]Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջ[/url]
Նմանատիպ նյութեր
8424 դիտում
12:19 17-02-2015
Անապատից հավաքված հայ որբեր. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
2495 դիտում
13:41 20-02-2015
Լուսանկարվելով մահվան հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ գրքից
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար