4511 դիտում
16:16 10-02-2015
ՌԴ զինվորական դատախազությունը կարող է Գյումրիի աղմկահարույց գործով որպես մեղադրող կողմ հանդես գալ
Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչները կարող են Գյումրիի աղմկահարույց գործով որպես մեղադրող կողմ հանդես գալ, հաղորդում է Ria Novosti-ն:
Հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ նշելով, որ զինվորական դատախազությունը պատրաստ է այդ գործընթացին միանալու:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովն այս տարվա հունվարի 15-ի առավոտյան մտել էր Գյումրիում գտնվող Ավետիսյանների տունը և հրազենային կրակոցներով սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ օրեր անց բժշկական կենտրոնում դանակի հարվածներից ստացած վնասվածքներից մահացել էր ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը:
Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ: Պերմյակովի դեմ հայկական և ռուսական կողմերը քրեական գործեր են հարուցել:
Նմանատիպ նյութեր
7686 դիտում
21:18 18-07-2017
Գերմանիան Թուրքիայի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործով հանդես կգա որպես երրորդ կողմ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»