211652_close_icon
views-count1269 դիտում article-date 20:36 10-02-2015

ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին

Փետրվարի 10-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացած ընթացիկ տարվա մարզխորհրդի առաջին նիստին: Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յ. Ազատյանը ներկայացրեց մարզի համայնքներում առկա առաջին հրատապության խնդիրները: Նա անդրադարձավ 2014-ին մարզում տեղադրված 5 հակակարկտային կայաններին, խոսեց դրանց արդյունավետության մասին և նախարար Երիցյանին խնդրեց, հնարավորության դեպքում, այս տարի կայանների տեղադրման քանակը հասցնել 20-ի: Մարզի առաջնային խնդիրների շարքում Ազատյանն առանձնացրեց համայնքային մաշված տեխնիկայի վերազինման, ոռոգման համակարգի բարելավման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման ու կազմակերպման հարցերը: Մարզպետարանի աշխատակիցը շեշտեց, որ Քասախ գետի մաքրման աշխատանքների իրականացման, մի շարք քաղաքների և գյուղական համայնքների պոմպակայնների ու Ապարանի ջրամբարի վերանորոգման դեպքում մեծապես կբարելավվի մի շարք համայնքների ոռոգման համակարգը:

Նմանատիպ նյութեր