Քաղաքի մի ծայրից մյուսը՝ երկու տրանսպորտով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ քաղաքապետարանը և տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ և առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50%-ով:
Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն: Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին՝ ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։