8424 դիտում
08:41 12-02-2015
Մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին կրակել է իր ծառայակից ընկերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, ըստ տեղեկությունների, կրակել է իր ծառայակից ընկերը: Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ: Թերթին լուրեր են հասել, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է:
Թե ինչ կպարզվի, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս գործով զինծառայողի ձերբակալումը չի ուշանա: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում առայժմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (ՀՀ անվտանգության ապպհովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Հավանաբար, կառաջադրվի նաև սպանության մեղադրանքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6752 դիտում
13:51 30-08-2014
19-ամյա զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը
Այս բաժնից
916 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ