21177 դիտում
18:26 26-12-2021
Ձեզ բացակա չենք դնի. Նոյեմբերյանի ավագ դպրոցում բացվեց ավագ լեյտենանտ, արցախյան պատերազմի հերոս Հայկ Ղարսյանի անվան դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերյանի ավագ դպրոցի շրջանավարտներից 4-ը Հայկ Ղարսյանը, Արարատ Ծատուրյանը, Արթուր Ամիրաղյանը և Գեղամ Մաճկալյանը 44-օրյա պատերազմում ընկան հերոսի մահով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի ծննդյան 26-ամյակի օրը հարազատ դպրոցի Նախնական զինվորական պատրաստության դասարանը կոչվեց նրա անունով:
Հայկ Ղարսյանը ծնվել է 1995 թվականին, Նոյեմբերյանում, 2009-13 թվականին սովորել է Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանում, 2013-19 թվականներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հայկ Ղարսյանը 11 զինակից ընկերների հետ զոհվել է Վարանդայում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից 2020 թվականի հոկտեմբերի 25-ին:
Արարատ Ծատուրյանը ծնվել է 1974 թվականին, Ջուջևան գյուղում, ավարտել է Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Վանաձորի բժշկական ուսումնարանը: Պատերազմի օրերին զբաղեցնում էր պայմանագրային գումարտակի բուժծառայության պետի պաշտոնը, որտեղից էլ մեկնեց ռազմաճակատ և հերոսի մահով ընկավ ծառայողական պարտականությունները կատարելիս, 2020 թվականի հոկտեմբերին Որոտանում:
Արթուր Ամիրաղյանը ծնվել է 1983 թվականին, Նոյեմբերյանում, սովորել է Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրուցում և Նոյեմբերյանի պետական քոլեջում, 2012 թվականից անցել է պայմանագրային ծառայության Նոյեմբերյանի զորամասում: Հերոսի մահով ընկել է զինակից ընկերների հետ՝ 2020 թվականի հոկտեմբերին« Որոտանում:
Գեղամ Մաճկալյանը ծնվել է 2001 թվականին, ավարտել է Նոյեմբերյանի ավագ դպրոցը, զորակոչվել է ծառայության Վայքի զորամաս: Մասնակցել է Ջրականի համար մղված մարտերին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:
Դպրոցի շրջանավարտներից երկու սաներ, այս պահի դրությամբ համարվում են անհայտ կորած:
Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների հարազատները, մարտական ընկերները, հոգևորականներ, հյուրեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+