211652_close_icon
views-count3583 դիտում article-date 10:57 12-02-2015

ՀՀ անձնագրերը թափված են եղել պատուհանագոգին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լուսամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու: Թերթը նշոմ է, որ չենք կարող բացառել, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են և ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր