211652_close_icon
views-count1527 դիտում article-date 13:46 12-02-2015

Թայվանում բանտարկյալները ինքնասպան են եղել

Թայվանի բանտերից մեկի 6 բանտարկյալներ, որ իրենց մոտ էին պահել բանտի 2 անվտանգության աշխատակիցներին, ինքնասպան են եղել ոստիկանության գրոհից առաջ: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ բանտարկյալները ինքնասպան են եղել իրենք իրենց կրակելով՝ առանց վիրավորելու գերի վերցրած երկու անվտանգության աշխատակիցներին: Ըստ իրավապահների, բանտարկյալները այդպիսով փորձել են պայքարել իրենց կարծիքով անարդարության, դատավճիռների և երկարաժամկետ դատապարտվելու դեմ: Չի հաղորդվել, թե բանտարկյալները ինչպես են կարողացել զենք վերցնել:

Նմանատիպ նյութեր