Հնդկաստանի վարչապետն ապշել է իր պատվին կառուցվող տաճարից
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ նա ապշել է իր պատվին Հուջարաթում կառուցված տաճարի՝ շուտով բացվելու նորությունից:
Նա ասել է, որ նման տաճարի կառուցումը խախտում է «նշանավոր հնդկական ավանդույթները»:
Վարչապետի քանդակով տաճարի բացման արարողությունը տեղի կունենա կիրակի օրը Կոտարիա գյուղում:
Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի 350 կողմնակիցներ տաճարի կառուցման համար նվիրաբերություններ են արել:
Հնդկաստանի վարչապետ Մոդին 2001-ից 2014թ-ը զբաղերել է Հուջարաթ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, որից հետո ընտրվել է վարչապետ: