211652_close_icon
views-count12324 դիտում article-date 14:44 12-02-2015

Ի՞նչ ճակատագիր են ունենում չվաճառված ավտոմեքենաները. ֆոտոշարք

Ավտոմեքենա արտադրող ընկերությունները ամեն ինչ կտային, միայն թե այս կադրերը ոչ ոք չտեսներ: 2009թ-ից ի վեր, երբ ավտոմոբիլային արտադրության ծավալները բավականին ավելացել էին, հազարավոր չվաճառված մեքենաներ մնացել են բաց երկնքի տակ՝ դատապարտված ժանգոտման: Ավտոմեքենաների իրացման խնդիրը միշտ էլ արդիական է եղել: Մարդիկ հաճախ չեն փոխում իրենց մեքենաները, այդ իսկ պատճառով ամեն տարի հազարավոր մեքենաներ այդպես էլ մնում են կանգնած: Սակայն ավտոմոբիլային արդյունաբերությունը չի կարող ուղղակի կանգ առնել և չթողարկել մեքենաներ: Այդ դեպքում ստիպված կփակվեն գործարանները, մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ դա «դոմինոյի էֆեկտ» կունենա, քանի որ բացասաբար ազդեցություն կթողնի նաև մետաղի արդյունաբերության վրա: Ֆոտոշարքի ավտոշարասյուներն աշխարհի տարբեր երկրներում են՝ Ամերիկայից Ավստրալիա, Ասիայից Եվրոպա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր