3240 դիտում
16:33 12-02-2015
«Նորմանդական քառյակը» հռչակագիր է ընդունել
Մինսկում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի նախագահների միջև տևած 16-ժամյա բանակցություններից հետո ընդունվել է 4 էջանոց հռչակագիր, որում ասված է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանիայի Հանրապետության նախագահ Ֆչանսուա Օլանդը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հաստատում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իրենց հարգանքը»:
Հռչակագրում նշված է, որ նշված երկրների ղեկավարները աջակցում են Մինսկյան համաձայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների համալիր փաթեթը, որն ընդունվել և ստորագրվել է 2015 թվականի փետրվարի 12-ին:
Նշվում է նաև, որ Գերմանիան և Ֆրանսիան տեխնիկական աջակցություն կցուցաբերեն Ուկրաինայի հակամարտության շրջանների բանկային համակարգի վերականգնման համար, հնարավոր է՝ սոցիալական վճարումների իրականացման միջազգային մեխանիզմների ուղու ստեղծման միջոցով:
Քառյակի երկրների առաջնորդները հանդես են եկել հօգուտ Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում բանակցությունների շարունակությանը, որպեսզի իրականացվեն ձմեռային գազային փաթեթի զարգացմանն ուղղված քայլերը: Բացի այդ, ընդգծվել է Ռուսաստանին անհանգստացնող մի շարք հարցերի լուծման կարևորությունը, որոնք կապված են Ուկրաինայի և Եվրամիության միջև ազատ առևտրի համապարփակ գոտու համաձայնագրի իրագործման հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «նորմանդական ձևաչափով» վերահսկիչ մեխանիզմ ստեղծելու շուրջ, որը արտգործնախարարների մակարդակով կանոնավոր հանդիպումներ կկազմակերպի:
Ինչպես նշել է Պուտինը, մինսկյան բանակցությունների ավարտին ստորագրվել է 1 փաստաթուղթ՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման համալիր միջոցառումների մասին փաստաթուղթը:
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
10:51 22-01-2015
«Նորմանդական քառյակը» ընդհանուր հայտարարի է եկել սպառազինությունների հետքաշման և սահմանազատման շուրջ
3660 դիտում
11:33 09-02-2015
«Նորմանդական քառյակը» պատրաստվում է հանդիպման
1980 դիտում
09:16 16-02-2015
«Նորմանդական քառյակը» քննարկել է Ուկրաինայի զինադադարի պահպանման հարցը
Այս բաժնից
880 դիտում
20:10 13-01-2025
Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու
748 դիտում
18:56 13-01-2025
Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին
937 դիտում
09:37 13-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել