211652_close_icon
views-count3081 դիտում article-date 17:13 13-02-2015

Facebook-ը թույլատրել է էջերը ժառանգաբար փոխանցել

Facebook-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սոցցանցի առավել հաջողակ օգտատերերի էջերը ժառանգաբար կփոխանցվեն: Նոր ծառայության մեկնարկն արդեն տրված է: Կարգավորումների միջոցով օգտատերը կարող է նախապես ընտրել այն մարդուն, որը կկառավարի նրա էջը: Եթե էջի օգտատերը մահացել է, նրա ընտանիքի անդամները եւ բարեկամները կարող են նրա իսկ էջով գրառումներ կատարել, տեղեկացնել ինչ-ինչ իրադարձությունների մասին, լուսանկարներ ավելացնել: Ժառանգները, սակայն, չեն կարող տեսնել հանգուցյալին ուղարկված հաղորդագրությունները:

Նմանատիպ նյութեր