211652_close_icon
views-count2424 դիտում article-date 18:10 13-02-2015

Հարավային Կորեայում առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի կենդանաբանական այգում ողբերգություն է տեղի ունեցել: Առյուծը հոշոտել է այգու 53-ամյա աշխատակցին, որը մտել էր գիշատիչների վանդակը: Վնասվածքներ ստացած աշխատակցին հայտնաբերել են վանդակում ընկած եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ըստ ոստիկանության, տեսախցիկներն արձանագրել են, որ ՝ աշխատակիցը վանդակ է մտել ինչ որ սարքավորում տեղադրելու համար, սակայն հարձակման է ենթարկվել: Ողբերգության ժամանակ կենդանաբանական այգում այցելուներ չեն եղել: Այգին ժամանակավորապես փակ է եղել՝ կապված թռչնագրիպի հնարավոր տարածման հետ:

Նմանատիպ նյութեր