211652_close_icon
views-count1130 դիտում article-date 13:17 13-02-2015

Նիգերիայում կին-մահապարտի զոհ է դարձել 6 մարդ

Նիգերիայի Բիու քաղաքում մահապարտի հարձակումից մոտ 6 մարդ է զոհվել, 20-ը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մարդաշատ շուկայում, բնակիչներրը կանգնեցրել են երկու պատանի աղջիկների, որոնց վրա գոտիով փաթաթված պայթուցիկ է եղել: Ենթադրվում է, որ հարձակման պատասխանատուն իսլամիստական «Բոկո-Հարամ» խմբավորումն է, որն իր հարձակման համար հաճախ է օգտագործում կին-մահապարտների: Բիու քաղաքը Բորնո նահանգի անվտանգ վայրն է համարվում, բնակեցված է մեծ թվով փախստականներով: Բորնոյի նահանգի մի մասը գտնվում է իսլամիստների հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր