1314 դիտում
18:30 13-02-2015
Տավուշի մարզպետի հրամանով մի քանի քաղաքացիներ աշխատանքի են տեղավորվել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ հերթական ընդունելության համար հերթագրվել էին 24 քաղաքացի` Իջևան քաղաքից, Գանձաքար, Աչաջուր, Այգեհովիտ և տարածաշրջանի այլ համայնքներից:
Աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 7 քաղաքացի, 17 քաղաքացի բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն: Մարզպետ Հովիկ Աբովյանը լսելով քաղաքացիներին, նրանց խնդրի լուծման հետ կապված տեղում հանձնարարականներ էր տալիս մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ իր միջնորդությամբ ուղղորդում էր նրանց այլ կազմակերպություն:
Այդպիսով, լուծվեց քաղաքացիներ Լիա Ստեփանյանի, Գայանե Մանուչարյանի և Արման Բլբուլյանի աշխատանքի տեղավորման հարցը: Մյուսների հարցին ընթացք տրվեց, և օրենքով սահմանված ժամկետներում նրանց պատասխան կտրվի: Իսկ ֆինանսական աջակցություն խնդրող բոլոր քաղաքացիների պահանջը, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, կբավարարվի:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
17:14 21-05-2014
Բեքհեմների ավագ որդին սրճարանում աշխատանքի է տեղավորվել
1039 դիտում
08:10 08-11-2023
Որտեղ են աշխատանքի տեղավորվել ՔՊ-ականների կանայք և ամուսինները՝ հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
715 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
538 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
823 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան