211652_close_icon
views-count1312 դիտում article-date 19:19 13-02-2015

Կայացել է Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները և այլոք: Մարզպետ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի 2014 թ. գործունենության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Հաշվետվությունն ընդգրկում էր մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային կառավարման ու համայնքային, ֆինանսական, արդյունաբերական, ՓՄՁ-ների, առևտրի, քաղաքաշինական, տրանսպորտի, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները: Ձեռքբերումների շարքում մարզպետն առանձնացրեց մասնավորապես մարզի արդյունաբերության ոլորտում առկա առաջընթացը, որտեղ մեծ ներդրում են ունեցել «ՄԱՊ» ՓԲԸ, Վանանդի «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը և Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան: Ա. Ղահրամանյանի խոսքով մարզում շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև առողջապահության բնագավառում, որտեղ, սակայն, դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու: «Կարող ենք արձանագրել, որ Արմավիրի բժշկական կենտրոնը բավական բարվոք վիճակում է, մինչդեռ Վաղարշապատի ծննդատունն այնքան անմխիթար է, որ ծննդաբերելու համար քաղաքի բնակիչները հասնում են Երևան: Նշեմ նաև, որ Չեխիայի Հանրապետության հետ համատեղ Արմավիրի բժշկական կենտրոնին կից շուտով կկառուցվի դիագնոստիկ կենտրոն», - եզրափակեց մարզպետը:

Նմանատիպ նյութեր