2391 դիտում
18:59 05-04-2018
Տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ համայնքները սեփական եկամուտները 3 ամիսների ընթացքում կատարել են 87.2%-ով: Հողի հարկը հավաքվել է 89.4, գույքահարկը` 88.8 տոկոսով: Գյումրի քաղաք սեփական եկամուտները կատարել է 90.8%, Արթիկը` 97.6%:
Մարզի թվով 22 համայնքներ չեն ապահովել 2018թ. երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, այդ թվում 5 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50%-ի ցուցանիշը: Շիրակի մարզպետը այս հանգամանքը ոչ միայն անընդունելի համարեց, այլև նկատողություն արեց անպարտաճանաչ համայնքապետերին.«Օրինակ Գեղանիստի գյուղապետը արդյոք բավարար համարում է իր աշխատանքը, երբ սեփկան եկամուտները համայնքում կատարվել է 22 տոկոսով, ինչու պետք է պետությունը դոտացիան տրամադրի 100 տոկոսով, իսկ համայնքապետի ոչ նորմալ աշխատանքի արդյունքում ունենանք այսպիսի ցուցանիշ: Չի կարող հարևան համայնքը 100, նույնիսկ 147 տոկոս ցուցանիշ ապահովել, ինչպես ասենք Նոր Կյանքը և մյուսն այսպես աշխատի: Այս պարագայում արդարացումները կարծում եմ հիմնավորված համարել չի կարելի»:
Արթուր Խաչատրյանը համայնքների ղեկավարներին հորդորեց առավել տքնաջան աշխատել, քանի որ սեփական եկամուտներն ամբողջապես ուղղվում են համայնքների կարիքների բավարարմանը:
Մարզխորհրդի հաջորդ հարցը գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին էր վերաբերում: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց, որ 2018թ. ցանվել է 18հազար հա աշնանացան ցորեն, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 3000 հա: Ըստ դիտարկումների ցանքատարածությունները ձմեռացման ընթացքում վնասներ չեն կրել: Եղանակային պայմանները նպաստավոր են գարնանացան կատարելու համար և մարզում ընթանում է գարնանացանի աշխատանքներ, կատարվել է շուրջ 8000 հա գարնանացան հացահատիկի և բազմամյա խոտերի ցանքեր:
Ըստ ոլորտի պատասխանատուի վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել նոր մշակաբույսերի մշակության արմատավորման գործում՝ հնդկացորենի, կտավատի, ոլոռի, սիսեռի, ոսպի, չամանի, ինչպես նաև այլ բարձրարժեք մշակաբույսերի, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերին:
Անդրադառնալով ցորենի սերմնաբուծության ծրագրի դադարեցման առնչությամբ` համայնքների որոշ ղեկավարների բարձրացրած հարցին, Արթուր Խաչատրյանը նշեց, որ « 120 մլն դրամի գումար պետությունը ստիպված եղավ զիջել, քանի որ պարտապանները բավական երկար ժամանակ չէին վճարում գումարները: Սրան գումարած, գիտենք, որ քրեական գործեր հարուցվեցին որոշ համայնքների ղեկավարների նկատմամբ: Այնպես որ ծրագիրը դադարեցվեց, եղան չարաշահումներ: Ես միշտ ասել եմ և կրկին ասում եմ` ավանդական գյուղատնտեսությամբ շատ առաջ չենք կարող գնալ, ցավոք սրտի, մեզ պետք է գյուղատնտեսության դիվերսիֆիկացիա, այսինքն բարձրարժեք մշակաբույսերի աճեցում»:
Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, կարիքների գնահատման և հանրակրթություն վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցելով ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Լիլիթ Գորգինյանը նշեց, որ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 28 երեխա և ամեն ինչ արվում է, որպեսզի նրանք հանրակրթությունից դուրս չմնան:
Մարզխորհրդի ավարտին համայնքներին սուբվենցիաների հատկացման հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
781 դիտում
18:00 03-04-2024
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Մարալիկում տեղի է ունեցել մարզխորհրդի արտագնա նիստը
5543 դիտում
15:02 17-02-2018
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1309 դիտում
19:19 13-02-2015
Կայացել է Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը
Այս բաժնից
304 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
733 դիտում
16:16 06-11-2024
ՆԳՆ ՄՔԾ Եղվարդի բաժինը վերաբացվում է այլ հասցեում
559 դիտում
16:08 06-11-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում