3773 դիտում
10:38 14-02-2015
Գ. Ծառուկյանին պատկանող ընկերությունները կարող են ստուգվել. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ չի բացառվում, որ շուտով հարկային ստուգումներ սկսվեն Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերություններում: Իսկ դրանք բավականին շատ են: 2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ: Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն: Նշենք, որ միայն վերը նշված 16 ընկերությունները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 12.3 միլիարդ դրամի հարկեր: Մի խոսքով, այսպես ասած, ռիսկային խմբում են առաջին հերթին՝ խոշոր ընկերությունները, որոնց թվում են «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը, «Զվարթնոց Հենդլինգը», «Արարատցեմենտը», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Հայ-բելառուսական առևտրի տունը, «Մագաս Ինվեստ»-ը, «Մուլտի Լեոն»-ը, Կոտայքի գարեջրի գործարանը, «Մուլտի գազ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
09:39 25-02-2014
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը կապարակնվքել էր. Հրապարակ
4585 դիտում
10:54 14-02-2015
Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններն անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ. ՀԺ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»