211652_close_icon
views-count2008 դիտում article-date 09:39 25-02-2014

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը կապարակնվքել էր. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունը, «ստուգողական կրակոցի» հանգույն, կապարակնքել է Գագիկ Ծառուկյանին պատկանող, իր դստերը կտակած «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը: Ըստ մեր աղբյուրների՝ Արարատի մարզի ոստիկանության քննչական բաժնում դեռևս անցած տարվա վերջին հարուցվել է քրեական գործ «առ այն», որ մարզի հազարից ավելի խորքային հորերի միայն 400-ն են օրինական, մյուսները շահագործվում են ապօրինաբար։ Դրանք հիմնականում ձկնաբուծական բիզնեսն սպասարկող հորերն են, որոնք պատկանում են նույն մարդկանց։ Ինչ վերաբերում է «Արարատ-ցեմենտին», ապա վերջինիս պայմանագիրը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին, իրենք նոր պայմանագիր կնքելու գործընթացն են հիմա իրականացնում, բայց քանի որ նոր պայմանագիրը պատրաստ չի եղել, բնապահպանները եկել-կտրել են նաև իրենց ջուրը։ Ի դեպ, մեկ օր հետո կապարակնիքը հանվել է, և ցեմենտի գործարանի ջրամատակարարումը վերականգնվել է։ Սակայն այդ մեկ օրվա ընդհանուր կապարակնքումը շատ մեծ վնաս է հասցրել մարզի ձկնարդյունաբերությանը. ձկների մեծ մասը սատկել է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր