211652_close_icon
views-count1714 դիտում article-date 22:16 14-02-2015

Բ. Օբաման համացանցից օգտվելիս որպես գաղտնաբառ օգտագործել է «գաղտնաբառ» բառը

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման խոստովանել է, որ իր անձնական օգտագործման համար անհրաժեշտ գաղտնաբառեր ընտրելիս խորապես չի մտածել և հատուկ գաղտնաբառեր չի ստեղծել: «Մեզանից շատերը բավականին թեթևամտորեն են վերաբերվել սեփական տվյալների ապահովության մասով»: Նա այս մասին հայտնել է ԱՄՆ-ի կիբեր-անվտանգության և պաշտպանության առաջին համազգային գագաթաժողովի ժամանակ: Ըստ Օբամայի, նա «գաղտնաբառ» բառն օգտագործել է որպես գաղտնաբառ՝ իր էլեկտրոնային փոստից օգտվելիս: Նա նաև խոստովանել է, որ օգտագործել է ավելի բարդ գաղտնաբառի տարբերակ՝ օրինակ «1,2,3,4,5,7»: Ի դեպ՝ նա նշել է նաև, որ վերջերս է փոխել իր էլեկտրոնային հաշիվների գաղտնաբառերը:

Նմանատիպ նյութեր