211652_close_icon
views-count1328 դիտում article-date 20:34 14-02-2015

ԱՄՆ Տեխասի օդանավակայանում կրակոցներ են եղել

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ Տեխաս նահանգի միջազգային օդանավակայանում կրակոցներ են եղել: Ըստ NBC հեռուստաալիքի՝ կրակոցները հնչել են օդանավակայանի տարածքում: Նշվում է, որ կրակը բացել է ոստիկանը, ով ուղեկցել է հանցագործին: Ըստ տեղեկությունների՝ նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում ոստիկանը կրակել է նրա ձեռքին: Դեպքից հետո ոստիկանը և հանցագործը հիվանդանոց են տեղափոխվել, իսկ նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր