1148 դիտում
23:29 15-11-2022
Նախատեսվում է սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը Հայաստան․ էկոնոմիկայի նախարար
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտանգության եւ բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը եւ դրանց կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը:
Նախագծի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Նմանատիպ նյութեր
1693 դիտում
15:45 04-02-2015
Ռուսաստանում կարող է արգելվել գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերի և օրգանիզմների աճեցումը
1848 դիտում
19:51 14-02-2015
ԱՄՆ-ում կաճեցնեն գենետիկորեն ձևափոխված խնձոր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը